Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սերժ Սարգսյանը գործընթացներին չի մասնակցում, իսկ ՀՀԿ-ն միակամ է

Սերժ Սարգսյանը գործընթացներին չի մասնակցում, իսկ ՀՀԿ-ն միակամ է
25.04.2018 | 17:59

Աժ ՀՀԿ խմբակցության նիստից հետո խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է «Ազատություն» հարցերին։
Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև


«Ազատություն». - Ինչ որոշեցի՞ք, ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ է և թեկնածուն լինելու է ՀՀԿ-ից։
Վահրամ Բաղդասարյան. - Մենք հիմա կոչով դիմել ենք հանրապետության նախագահին, որ նա դիմի քաղաքական ուժերին՝ քաղաքական երկխոսության համար։ Քաղաքական երկխոսությունները կլինեն, մենք որոշում կկայացնենք։ ՀՀԿ խմբակցությունը միասնական է, երբ որ որոշում կայացնենք, կխոսենք։
«Ազատություն». - Դուք Ձեր թեկնածո՞ւն եք ունենալու, թե՞ հնարավոր է ժողովրդի թեկնածուն լինի։
Վահրամ Բաղդասարյան. - Չենք կարող ասել։ Իսկ ժողովրդի թեկնածուն հարաբերական հասկացություն է։ Մենք կշարժվենք Սահմանադրությունով, Սահմանադրության որևէ կետ չենք խախտելու։ Մնացածը կխոսենք հետո։
«Ազատություն». - Հնարավո՞ր է, որ ՀՀԿ որոշ պատգամավորներ կողմ քվեարկեն վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։
Վահրամ Բաղդասարյան. – ՀՀԿ խմբակցությունը միասնական է։
«Ազատություն». - Դուք բացառո՞ւմ եք, որ որոշ հանրապետականներ կլքեն ձեզ։
Վահրամ Բաղդասարյան. - Եթե նման բան լիներ, խմբակցության նիստում ազատ կարտահայտվեին։ Բոլորը միակամ են, ՀՀԿ-ն միասնական է։
«Ազատություն». - Սերժ Սարգսյանն ո՞ւմ որոշի, նրան էլ ՀՀԿ-ն կառաջադրի։
Վահրամ Բաղդասարյան. - Ոչ, Սերժ Սարգսյանը որևէ գործընթացի, որևէ որոշումների հետ կապ չունի։
«Ազատություն». - Բայց դուք խորհրդակցություն չե՞ք անցկացնում նրա հետ: Վահրամ Բաղդասարյան. - Ինքը հրաժարականը տվել է և հրաժարականից հետո չի ցանկանում այս թեմաներին խառնվի, կա պաշտոնակատար և վարչապետի պաշտոնակատարն ինքը հանրապետության նախագահի հետ արդեն իսկ որոշումներ է կայացնում։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ամբողջովին մեկուսացել է այս գործընթացներից, նա իր հրաժարականով ամեն ինչ ասեց։

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ