ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վահան Մարտիրոսյան. Բոլորս բնականոն աշխատում ենք, շարունակելու ենք աշխատել այնքան, մինչև որոշեն նոր ընտրություններ անցկացնելու հարցը

Վահան Մարտիրոսյան. Բոլորս բնականոն աշխատում ենք, շարունակելու ենք աշխատել այնքան, մինչև որոշեն նոր ընտրություններ անցկացնելու հարցը
26.04.2018 | 21:36

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հարցին, թե կլինի նոր կառավարության կազմում, ասաց, որ դեռ չի կարող ասել: «Բոլորս բնականոն աշխատում ենք, շարունակելու ենք աշխատել, այնքան, մինչև որոշեն նոր ընտրություններ անցկացնելու հարցը»,- այսօր ասաց նա և կոչ արեց «եթե»-ներով չխոսել և հորդորեց բոլորին աշխատել:


Անդրադառնալով վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրաժարականի լուրերին՝ նա նշեց, որ ամեն ինչ կարելի է այսօր ասել, բայց կարևորն այն է, որ կառավարությունն աշխատում է:

Դիտվել է՝ 1167

Մեկնաբանություններ