Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Նիկոլ Փաշինյան. Հայ-ռուսական բարեկամությանը ոչինչ չի սպառնում

Նիկոլ Փաշինյան. Հայ-ռուսական բարեկամությանը ոչինչ չի սպառնում
29.04.2018 | 21:42

ԱԺ «Ելք» խմբակցության անդամների և ՌԴ Պետդումայի պատվիրակության՝ Երևանում ապրիլի 29-ին կայացած հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին և Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Լրագրողների հարցերին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք հայտնել են դիրքորոշում՝ հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան բնականոն ճանապարհով։ «Քննարկեցինք ու մեր դիրքորոշումը ներկայացրինք ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամակցության և ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Ասացինք, որ Հայաստանը պետք է շարունակի մնալ ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ, հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան բնականոն հունով: Մենք տրամադրված ենք աշխատանքային, համբերատար պայմաններում քննարկել բոլոր հարցերը, գալ լուծումների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Հայաստանում անցկացվող ցույցերին ՌԴ պատգամավորների դիրքորոշման վերաբերյալ հարցին ԱԺ պատգամավորը նշեց, որ նրանք դրական են գնահատում այդ փաստն ու ժողովրդի ոգևորությունը: «Մենք էլ հավաստիացրինք, որ ինչ ասել ենք հրապարակային, իրականություն է, այս համատեքստում Ռուսաստանի դեմ որևէ դավադրություն չկա, մեր շարժման մեջ որևէ աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա: Հայ-ռուսական բարեկամությանը ոչինչ չի սպառնում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ