ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նիկոլ Փաշինյան. Ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի Հայաստանի վարչապետ

Նիկոլ Փաշինյան. Ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի Հայաստանի վարչապետ
29.04.2018 | 21:48

ԱԺ ՀՅԴ, «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել են, որ մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրություններում քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին` Հանրապետության հրապարակի հանրահավաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Այս հաղթանակի արդյունքները անշրջելի ճանաչվելու են»,- ասաց Փաշինյանը՝ ներկայացնելով Գյումրի և Վանաձոր ճանապարհին բնակչության հետ հանդիպումները։ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը որոշել է ընդհանրապես վարչապետի թեկնածու չառաջադրել, որ նշանակում է` կա «չափազանց մեծ հավանականություն», որ ՀՀԿ-ի առնվազն մի մասը նույնպես կքվեարկի ժողովրդի թեկնածուի օգտին։ «Իսկ այդպիսի քվեարկությունը նշանակում է, որ մայիսի 1-ին ունենք հնարավորություն մեր դեֆակտո հաղթանակը արձանագրենք դեյուրե։ Դա նշանակում է, որ ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա տեղեկացրեց, որ մոնիտորինգ են անում և նկատել են, որ միջազգային մամուլում Հայաստանը վերջին իրադարձությունների համատեքստում ներկայացվում է դրական լույսի ներքո։


«Վերջին 20-25 տարում միջազգային մամուլում Հայաստան անունը այնքան չի արծարծվել, որքան վերջին մի քանի օրում, և ընդ որում՝ միայն դրական երանգների ներքո։ Աշխարհը զարմացած է, թե ինչպես այս հետխորհրդային երկրում հնարավոր եղավ այս ամբողջ գործընթացը իրականացնել առանց մեկ կրակոցի, առանց մի կաթիլ արյան»,- ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ