ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Երրորդ չեմպիոնն էլ անզոր եղավ

Երրորդ չեմպիոնն էլ անզոր եղավ
02.05.2018 | 15:06

Երեկ երեկոյան կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղերից «Ռեալ»-«Բավարիա» դիմակայությունը: «Սանտյագո Բեռնաբեուում» մյունխենցիները ոչ-ոքի` 2:2 խաղացին Մադրիդի «Ռեալի» հետ ու երկու հանդիպման արդյունքով դուրս մնացին պայքարից (առաջինում սեփական հարկի տակ պարտվել էին 2:1 հաշվով): «Ռեալի» հետ պայքարում ավելի վաղ նման ճակատագրի էին արժանացել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենն» (մեկ ութերորդ եզրափակիչ) ու իտալական «Յուվենտուսը» (մեկ քառորդ եզրափակիչ):

Նկատենք, որ «արքայականը» երրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ եզրափակիչ: Եզրափակչի նրա մրցակիցը կորոշվի այսօր, «Ռոմա»-«Լիվերպուլ» դիմակայությունում: Կողմերի առաջին մրցավեճն ավարտվել է լիվերպուլցիների հաղթանակով, 5:2 հաշվով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ