ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Խաչիկ Ասրյանը հրաժարվում է սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից ու դուրս գալիս ՀՀԿ-ից

Խաչիկ Ասրյանը հրաժարվում է սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից ու դուրս գալիս ՀՀԿ-ից
10.05.2018 | 13:53

«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից: Նա հայտնել է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու որոշման մասին: Այս մասին ասվում է նրա կողմից տարածված հայտարարության մեջ:


Ասրյանը տեղեկացրել է նոր կուսակցություն հիմնելու մասին. «Քննության առնելով «Հայոց Արծիվների» Խորհրդի անդամների, բոլոր մասնաճյուղերի ղեկավարների վերլուծությունները, առաջարկները և 45.117 անդամների անկեղծ ցանկությունը, որոշում ընդունվեց. 15-ամյա գործունեության արդյունքում Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ամուր հիմքի վրա ստեղծել նոր` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը»:


Նա հայտնել է, որ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջիկայում կայանալիք հիմնադիր համագումարում:

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ