ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Խաչատուր Քոքոբելյան. «Ազատ դեմոկրատները» կմասնակցեն արտահերթ ընտրություններին

Խաչատուր Քոքոբելյան. «Ազատ դեմոկրատները» կմասնակցեն արտահերթ ընտրություններին
11.05.2018 | 10:29

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կայացման պարագայում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն անպայման կմասնակցի` ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:


Կուսակցություն ունի գաղափարական հենք, որը չի փոխելու, սակայն այս փուլում ուժերի վերադասավորման մասին խոսելն անհիմն է համարում: Քոքոբելյանի կարծիքով՝ առաջիկա 20 օրվա ընթացքում քաղաքական ուժերը կդիրքավորվեն, չի բացառվում արհեստական քաղաքական ուժերի առաջացումը: «Լիահույս եմ, որ որքան էլ արհեստածին քաղաքական գործընթացներ լինեն, գոնե այս անգամ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Հայաստանում փողը դեր չի խաղալու, ընտրակեղծիքներն ու կաշառքն իրենց տեղը կզիջեն, ու քաղաքական դաշտը կմնա քաղաքական գործիչներին: Վստահ եմ՝ անգամ կարելի է տանել լիիրավ քաղաքական պայքար, ու այս առումով օրվա հրամայականն է «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը, հատկապես այդ չարաբաստիկ ռեյտինգայինի դրույթը, որը գաղափարական պայքարը զուտ տեղափոխեց ռեսուրսային պայքարի դաշտ»,- ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է շահեկան գնալ ընտրությունների՝ դաշինքո՞վ, թե՞ միայնակ, «Ազատ դեմոկրատների» նախագահը պատասխանեց, թե իրենք ի սկզբանե երբեք փակ չեն եղել դաշինքների, քննարկումների համար. «Մենք միշտ գտել ենք, որ դաշինքները բացառապես գաղափարական հենքի վրա պետք է լինեն, այլապես դա արհեստական է լինում, և հիմա էլ այդ պատկերացումներն ունենք, և այդ պատկերացումներով կփորձենք քաղաքական դաշտում, նաև ինչու ոչ՝ ընտրական պրոցեսներում, քննարկումներում միասնական հանդես գալ. թե առանձին հանդես գալու, թե միասնական հանդես գալու մենք լիիրավ պատրաստ ենք: Եվ այդտեղ խնդիրը զուտ քաղաքական դաշտի վերադասավորումից, տրամաբանությունից կբխի, այլ ոչ թե այլ խնդիրներից»,- շարունակեց Խաչատուր Քոքոբելյանը:

Դիտվել է՝ 2983

Մեկնաբանություններ