Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

«Ծառուկյան» դաշինքի փոխվարչապետն և նախարարները

«Ծառուկյան» դաշինքի փոխվարչապետն և նախարարները
12.05.2018 | 17:54

«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը առաջարկել էր ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանին փոխվարչապետի թեկնածու, հետո փոշմանել էր: Ծառուկյանը փոխվարչապետի պաշտոնում առաջարկել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանին:


ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարի պաշտոնում կնշանակեն ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդուն` Հակոբ Մանուկյանին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում առաջարկվել է նշանակել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանին, ՀՀ էներգետիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար կնշանակվի Սպորտի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ֆահրադյանը:

Դիտվել է՝ 3665

Մեկնաբանություններ