Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

ԱԺ 6 նոր պատգամավորները ստացան իրենց մանդատները

ԱԺ 6 նոր պատգամավորները ստացան իրենց մանդատները
16.05.2018 | 22:54

Այսօր ԿԸՀ արձանագրությամբ Աժ մանդատներ ստացան` Նիկոլ Փաշինյանի փոխարեն՝ Ալեն Սիմոնյանը («Ելք»), Գրիգոր Ավալյանի փոխարեն՝ Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ), Արարատ Միրզոյանի փոխարեն՝ Հրաչյա Հակոբյանը («Ելք»);
Մանե Թանդիլյանի փոխարեն՝ Հովիկ Աղազարյանը («Ելք»), Արտակ Զեյնալյանի փոխարեն՝ Հայկ Կոնջորյանը («Ելք»):

Դիտվել է՝ 2261

Մեկնաբանություններ