ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վարչապետ․ Խնդիրներին անհրաժեշտ է համակարգված լուծումներ տալ

Վարչապետ․ Խնդիրներին անհրաժեշտ է համակարգված լուծումներ տալ
17.05.2018 | 19:34

Կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց շենքի առջև հավաքված ցուցարարներին, որոնք պահանջում են զինվորի սպանության բացահայտումից մինչև երեխայի մանկապարտեզ հաճախելու հարցի լուծում։


Լսելով բոլորին և վերցնելով իրեն ուղղված նամակները՝ վարչապետը հայտարարեց, թե բոլորս դադարի կարիք ունենք, խնդիրներին անհրաժեշտ է համակարգված լուծումներ տալ. «Մենք պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանությունը չի կարող գործել: Որովհետև եթե մենք բոլոր հարցերը միանգամից փորձենք լուծել, մենք բոլոր հարցերի լուծումը միանգամից կձախողենք: Դրա համար մենք պետք է հերթով, հանգիստ, հանդարտ հասկանանք բոլոր հարցերը և հերթով զբաղվենք դրանց լուծմամբ»:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ