ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Բոլոր շահարկումները բանսարկություններ են

Բոլոր շահարկումները բանսարկություններ են
18.05.2018 | 10:27

«Փաստ» օրաթերթի 15.05.2018 թ. «... գումարները գնում են Վրաստա՞ն» հրապարակման հետ կապված հայտնում ենք, որ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Գագիկ Բեգլարյանը Աջարիայում և Մեգրելիայում, ընդհանրապես` Վրաստանում ներդրումներ չի կատարել, և Միհրան Պողոսյանի հետ որևէ համատեղ բիզնես չունի։


Իսկ Հյուսիս-Հարավի իր օրոք կառուցված և առայսօր միակ գործող հատվածը իրականացվել է բոլոր նորմերի խստագույն պահպանմամբ, նախարարի և միջազգային աուդիտորական կառույցների խիստ հսկողության տակ։ Աշխատանքները գրաֆիկից ոչ մի օր հետ չեն ընկել։ Այն քիչ դեպքերից է, որ նախարարի խստապահանջ հսկողության արդյունքում պետբյուջե են վերադարձվել շինարարների կողմից թույլ տրված առանձին թերացումների հետ կապված գումարները։
Գագիկ Բեգլարյանի օրոք բացառված է եղել Հյուսիս-Հարավ ծրագրում որևէ չարաշահում։ Այս թեմայով բոլոր շահարկումները բանսարկություններ են, և դրանք տարածողներն առնվազն ազնիվ չեն։


Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ գրասենյակ

Դիտվել է՝ 1102

Մեկնաբանություններ