ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նիկոլ Փաշինյան. Մեր խնդիրն է ոչ թե հատուկ օպերացիաներ իրականացնել թատրոնների դահլիճները լցնելու համար, այլ այնպես անել, որ մարդիկ գնան թատրոն

Նիկոլ Փաշինյան. Մեր խնդիրն է ոչ թե հատուկ օպերացիաներ իրականացնել թատրոնների դահլիճները լցնելու համար, այլ այնպես անել, որ մարդիկ գնան թատրոն
26.05.2018 | 09:47

ՀՀ կառավարության խնդիրն է ոչ թե հատուկ օպերացիաներ իրականացնել թատրոնների դահլիճները լցնելու համար, այլ կառավարության խնդիրն է այնպես անել, որ մարդիկ գնան թատրոն` մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի առաջարկին, թե պետք է մարդկանց Հայաստանից տանել Թբիլիսի՝ Պետրոս Ադամյանի անվան թատրոն, որ հայկական թատրոնը մնա:


«Պետրոս Ադամյանի անվան թատրոնի շենքը վերանորոգվում է, Թիֆլիսում շատ քիչ հայեր են մնացել և գիտեն, որ առաջին երկու ամիսը դահլիճները կլցվեն, հետո այդ շենքը կմնա վրացիներին, և նրանք, իրենց սովորության համաձայն, թատրոնը կդարձնեն իրենցը: Իմ առաջարկն է՝ շաբաթ, կիրակի օրերին ՀՀ տարբեր մարզերից մարդկանց տանել Թիֆլիս, ներկայացումները նայեն, որ այդ վտանգից ազատվենք»,- ասաց Ծատուրյանը: Փաշինյանն ասաց, որ մայիսի 30-31-ին գտնվելու է Հայաստանում, և հայ-վրացական հարաբերությունների շատ լայն օրակարգ են քննարկելու, և եթե մշակույթի ոլորտում էլ լինեն հարցեր, կքննարկեն:


«Բայց ես Ձեր ասածի մեջ հետևյալ խնդիրը տեսա, այն խնդիրը, որ կա գյումրեցու համար, երևանցու համար, այդ խնդիրը կա նաև թիֆլիսահայերի համար: Տեսեք՝ Դուք ասում եք՝ մարդկանց ուղարկենք թատրոն։ Բա Երևանու՞մ ով թատրոն գնա, ավելի լավ չի՞՝ կազմակերպենք, որ Թիֆլիսում ապրող հայերը գնան թատրոն: Կարծում եմ՝ հենց խնդիրը դրա մասին է, մենք անընդհատ ուզում ենք հատուկ օպերացիաներ իրականացնել ինչ-որ թատրոնի դահլիճ լցնելու համար, սակայն մեր խնդիրն է, որ թատրոն գնալը դառնա սովորական բան»,- ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 1733

Մեկնաբանություններ