Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կարեն Գրիգորյանը շարունակելու է կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները

Կարեն Գրիգորյանը շարունակելու է կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները
17.06.2018 | 13:16

Ավարտվել է Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի փակ հանդիպումը, Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողներից որևէ մեկը հանդիպմանը չի մասնակցել: Մարզպետ Գագիկ Միրիջանյանը տեղեկացրեց, որ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները Էջմիածնում կդադարեցնեն նստացույցը, հացադուլը: Մարզպետն ասաց, որ բաց է քննարկումների համար Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջողների հետ:


«Մենք հորդորում ենք պահպանել հասարակական կարգը` հարգելով բոլորի սահմանադրական իրավունքը: Պատրաստ ենք լսել բոլոր կողմերին, հասկանալ, տալ լուծում: Մարզպետի ֆունկցիաների մեջ չի մտնում փողոց բացելը, ցույցերին մասնակցելը: Թեկուզ եթե մեկ բնակիչ ունի խնդիրներ՝ ես պատրաստ եմ նրան ընդունել»,- ընդգծեց նա: Մարզպետը և Կարեն Գրիգորյանը համատեղ հայտնեցին, որ քաղաքապետը շարունակելու է կատարել իր լիազորությունները: Մարզպետն ասաց, որ Էջմիածնի քաղաքապետի հետ քննարկել են նաև այլ հարցեր` քաղաքի մանկապարտեզների, ֆինանսական խնդիրների մասին և այլն:
Կարեն Գրիգորյանն ընդգծել է, որ ինքը ևս պատրաստ է հանդիպել իր հրաժարականը պահանջողների հետ, բաց է քննարկումների համար:

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ