Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԱԱ-2018. Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային

ԱԱ-2018. Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային
18.06.2018 | 12:37

Աշխարհի առաջնության խմբային փուլի մեկնարկային կազմում Բրազիլիայի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Շվեյցարիայի հետ՝ 1:1: Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին հրաշալի հարվածով բացել է կատալոնական «Բարսելոնի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն: Առաջին խաղակեսն անցել է հարավամերիկացիների զգալի առավելությամբ: 50-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկումից հետո պատասխան գոլի հեղինակ է դարձել Ստևեն Ցուբերը՝ գլխի հարվածով գրավելով Ալիսոնի դարպասը: Հանդիպման վերջնամասում բրազիլացիները մի քանի գոլային պահ են ունեցել, սակայն չեն կարողացել հաջողության հասնել:

Դիտվել է՝ 1523

Մեկնաբանություններ