ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Երևանը «Սու-30ՍՄ» կործանիչներ ձեռք կբերի մինչև 2024-ը

Երևանը «Սու-30ՍՄ» կործանիչներ ձեռք կբերի մինչև 2024-ը
20.06.2018 | 04:29

Մինչև Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը պաշտպանության նախարարությունը հետաձգել էր ՌԴ-ից բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչների գնումը մինչև 2024-ը, բայց այսօր ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես «Коммерсант»-ը, գրել են, որ Մոսկվան ցանկանում է Երևանին Սու-30ՍՄ կործանիչներ մատակարարել նշված ժամանակից ավելի շուտ:

Նշենք, որ ըստ պայմանագրի՝ նախատեսում էր Հայաստանի օդուժին մատակարարել ոչ պակաս, քան մեկ էսկադրիլիա Սու-30ՍՄ: Այն ստորագրվել է դեռևս 2012 -ին, սակայն այդպես էլ չի իրականացվել պատվիրատուի՝ Հայաստանի ֆինանսական խնդիրների պատճառով:

«Коммерсант»-ի տվյալներով՝ Ռուսաստանը հույս ունի իրականացնել համաձայնագիրն արդեն ՀՀ նոր իշխանությունների հետ:


Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Արցախից Երևան ժամանել էր հենց արդեն այդ կործանիչով: Նա նստել էր օդաչուի խցիկում ու այն բնորոշել որպես «լավագույններից մեկն աշխարհում»:

Դիտվել է՝ 1805

Մեկնաբանություններ