Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

ԱԺ 4 խմբակցությունները պատրաստ են սկսել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները

ԱԺ 4 խմբակցությունները պատրաստ են սկսել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները
21.06.2018 | 10:26

ԱԺ 4 խմբակցությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումներ սկսելու պատրաստակամություն են հայտնում: «Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով ԱԺ 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձևավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով»,- ասված է խմբակցությունների համատեղ հայտարարությունում: Աշխատանքային խումբը պատրաստ է համագործակցել կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ (երեք ներկայացուցիչ): «Քննարկումների հետագա աշխատանքն այլ շահագրգիռ դերակատարների հետ, ժամանակացույցը, պարբերականությունը կհաստատվեն աշխատանքային խմբի առաջիկա քննարկումների ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԺ խմբակցությունների ձևավորած աշխատանքային խմբի անդամներն են` ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը և Վիգեն Սարգսյանը, «Ծառուկյան» խմբակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը և Գևորգ Պետրոսյանը, «Ելքից»` Էդմոն Մարուքյանը, Լենա Նազարյանը և Գրիգորի Դոխոյանը, ՀՅԴ-ից ՝ Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը և Լուսինե Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 3343

Մեկնաբանություններ