Արգենտինական «TyC Sports» հեռուստաընկերությունը մեկ րոպե լռությամբ է սկսել Արգենտինա-Խորվաթիա (0:3) հանդիպումից հետո հետխաղյա հաղորդումը:
Հաղորդավարը և հյուրերը մեկ րոպե լուռ են մնացել, որից հետո հաղորդման վարող Դիեգո Դիասը ասել է. «Այս պահին Արգենտինայի հավաքականը մահացել է: Նա մահացավ, երբ Կաբալերոն սխալվեց ու խորվաթները բացեցին հաշիվը»:
«Twitter»-ի այցելուները չեն գնահատել այս քայլը` անվանելով նվաստացուցիչ: