Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գերմանացիների կամային հաղթանակը

Գերմանացիների կամային հաղթանակը
24.06.2018 | 11:48

F խմբում հանդես եկող Գերմանիայի ընտրանին բառացիորեն մահվան գնով հաղթանակ կորզեց Շվեդիայի հավաքականից: Երկրորդ խաղակեսի սկզբնամում կարողանալով վերականգնել հաշվի հավասարությունը՝ աշխարհի գործող չեմպիոնները տևական ժամանակ ոչ միայն չէին կարողանում հասնել ավելիին, այլև խաղավարտից մոտ տասը րոպե առաջ մնացին տասը հոգով: Կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Բոատենգը:

Թվում էր, թե գերմանացիները դատապարտված են, սակայն հավելյալ ժամանակի հինգերորդ րոպեին Տոնի Կրոսի հարվածը հաղթանակ բերեց նրանց՝ 2:1: Երեք միավորով Գերմանիայի ընտրանին խմբային երկրորդ-երրորդ տեղերն է կիսում օրվա իր վիզավիի հետ, իսկ առաջին հորիզոնականում երկու խաղից հետո նույնքան հաղթանակով Մեքսիկայի հավաքականն է: Այն արդեն իսկ նվաճել է փլեյ-օֆում հանդես գալու իրավունքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ