Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Անգլիայի հավաքականը «սպանեց» Պանամային

Անգլիայի հավաքականը «սպանեց» Պանամային
24.06.2018 | 21:06

Ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբում Անգլիայի հավաքականը Նիժնի Նովգորոդի մարզադաշտում 6-1 հաշվով հաղթեց Պանամայի ընտրանուն:
Գոլերը անգլիացիների կազմում խփել են Ջոշ Սթոունզը՝ 8-րդ և 40-րդ րոպեներին, Հարի Քեյնը՝ 22-րդ, 45-րդ և 62-րդ րոպեներին և Ջեսի Լինգարդը՝ 36-րդ րոպեին:


Պանամացիներից միակ գոլը 78-րդ րոպեին խփել է Ֆելիպե Բալոյը:
Հարի Քեյնը 5 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը, երկրորդ տեղը կիսում են Կրիշտիանու Ռոնալդուն և Ռոմելու Լուկակուն` 4-ական գոլով, երրորդ տեղում 3 խփած գոլով ռուսաստանցի Դենիս Չերիշևն է:

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ