ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վարչապետը երկու նստավայր կունենա

Վարչապետը երկու նստավայր կունենա
27.06.2018 | 22:47

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացնելու է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:


Ըստ նախագծի՝ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր կսահմանվի Մարշալ Բաղրամյան պողոտա 26 հասցեն և Կառավարական տուն 1-ը։
Նշվում է, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը որոշում է Կառավարությունը, ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել մշակել նախագիծը։
Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» վարչապետի որոշումը։
Հիշեցնենք, որ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած նախագծով՝ վարչապետի նստավայրը սահմանվել էր Բաղրամյան 26-ը։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ