Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը քննարկել են արտաքին քաղաքականությանն ու արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը քննարկել են արտաքին քաղաքականությանն ու արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր
18.07.2018 | 09:34

Կառավարական առանձնատանը երեկ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:


Առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ: Եվ վարչապետի, և առաջին նախագահի մամլո խոսնակները հրաժարվեցին հանդիպման մանրամասներ ներկայացնել:

Դիտվել է՝ 1411

Մեկնաբանություններ