Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Օֆշորային ընկերությունը վերահսկում է Հայաստանի հանքարդյունաբերական 17 ընկերություն․ հարուցվել է քրեական գործ

Օֆշորային ընկերությունը վերահսկում է Հայաստանի հանքարդյունաբերական 17 ընկերություն․ հարուցվել է քրեական գործ
24.07.2018 | 13:57

Հանքարյունաբերության ոլորտում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Ըստ գործի նյութերի՝ հանքարդյունաբերությամբ և երկրաբանահետախուզական աշխատանքներով զբաղվող հայաստանյան 19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել մի քանի անձանց և կազմակերպությունների կողմից ու վաճառվել Կայմանյան կղզիներում գտնվող կազմակերպություններին: Ընդ որում՝ 17 ընկերության բաժնետոմս վաճառվել է մեկ արտասահմանյան ընկերության: «Մենք այստեղ ռիսկեր ենք տեսնում այն տեսանկյունից, որ հնարավոր է, որ փաստացի շուկայի հիմնական մասը կառավարվի մեկ ընկերության կողմից և այստեղ նաև մրցակցության սահմանափակում կարող է տեղի ունենալ,- ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը: - Այդ իսկ պատճառով հանձնաժողովը կարծում է, որ այստեղ վերահսկողական գործիքներ են անհրաժեշտ, որպեսզի հնարավորինս թույլ չտրվի այդպիսի գործարքների իրականացումը և դրա հետևանքով մրցակցության սահմանափակում տեղի չունենա»:


Տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեն ու Քննչական կոմիտեն առայժմ չեն հաղորդում, թե խոսքը որ ընկերության մասին է՝ պատճառաբանելով, թե դա կխոչընդոտի քննությանը: ՏՄՄՊՀ ներկայացուցիչ Գնել Ալավերդյանը հավելում է՝ իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ պետք է պարզվի՝ ինչ ճանապարհներով են մեկ ընկերության տիրապետության տակ հայտնվել բազմաթիվ ընկերություններ. «Ի դեպ, նշեմ, որ կան ևս 13 ընկերություններ, որոնք այս պահի դրությամբ պատկանում են այդ միջնորդ ընկերություններին: Հնարավոր է՝ այդ ընկերությունները նույնպես արժանանան նույն ճակատագրին, այսինքն՝ դրանց սեփականատերերը հայտնվեն մեկ ընկերության տիրապետության ներքո: Այնուհանդերձ նշեմ, որ բոլոր գործարքները իրականացվել է պետական բոլոր մարմիններում գրանցման միջոցով, այսինքն՝ դրանք օֆիցիալ գործարքներ են։ Եվ այս տեսանկյունից մեզ մտահոգում է այդ օրինաչափության խնդիրը, միտումը, որ այս ընկերությունները ինչ-ինչ ճանապարհներով հայտնվում են մեկ ընկերության տիրապետության կամ կառավարման ներքո»:

Դիտվել է՝ 2612

Մեկնաբանություններ