Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Փաշինյանը կոչ է անում հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ

Փաշինյանը կոչ է անում հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ
02.10.2018 | 19:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մարդկանց հենց այժմ հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ՝ խաղաղ ցույցի: Ավելի վաղ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել էր, որ մինչև երեկո ժամանակ է տալիս՝ խորհրդարանից հետ կանչելու Աժ կանոնակարգ օրենքում վիճահարույց փոփոխությունների նախագիծը, որը պաշտպանող պատգամավորներին և քաղաքական ւժերին նա անվանել էր հակահեղափոխականներ:

Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ