Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Աստվածաշունչը թարգմանել են հազարերորդ լեզվով

Աստվածաշունչը թարգմանել են հազարերորդ լեզվով
08.10.2018 | 23:35

Աստվածաշնչի թարգմանությունն աշխարհի հազարերորդ լեզվով տոնել են Հարավային Սուդանում, որտեղ ապրում է կելիկո ժողովուրդը, հայտնել է Сhristian Post-ը: «Կելիկո լեզվով Նոր Կտակարանի օծման արարողությունը տեղի է ունեցել փախստականների Բիդի-Բիդի ճամբարում, որը փախստականների՝ երկրորդ մեծ ճամբարն է աշխարհում, որտեղ այսօր ապրում է քառորդ միլիոն մարդ: Հենց այս խոր հավատքի տեր մարդկանց համար Էլ կատարվել է թարգմանությունը», - հրատարակությանը հայտնել է «Wycliffe Bible Translators» կազմակերպության ամերիկյան բաժանմունքի տնօրեն Ռաս Հարսմանը:

Նա նշել է, որ այն հազար լեզուները, որոնցով Աստվածաշունչն արդեն թարգմանված է, աշխարհի բոլոր լեզուների միայն տասներորդ մասն են, շարունակվում են Աստվածաշնչի թարգմանությունները ևս 2500 լեզուներով, և դրանցից շատերը մոտենում են ավարտին, բայց մնում է ևս մոտավորապես 1600 լեզու, որոնցով թարգմանությունը նույնիսկ դեռ չի էլ սկսվել: Աշխարհի բոլոր լեզուներով Սուրբ գրքի թարգմանությունը պլանավորում են իրականացնել մինչև 2025-ը:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ