Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Գագիկ Ծառուկյան. Տղամարդը պիտի կրակի

Գագիկ Ծառուկյան. Տղամարդը պիտի կրակի
29.10.2018 | 16:33

Ոչ մի ներդրում չեմ ունեցել` լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինքը բարեխոսել է Նիկոլ Փաշինյանի մոտ իր խնամի Հովիկ Աբրահամյանի և Ջոնիկ Աբարհամյանի համար, որ խափանման միջոցը փոխվի ու ազատության մեջ գտնվի:

«Դա օրիկանության հարց է, իսկ օրենքի առաջ բոլորն են պատասխանտու։ Ջոնիկ Արգամիչին ձերբկալել էին զենքի համար, կասկածում էին, որ Մարտի 1-ի զենքերն են։ Ճշտել են՝ Մարտի 1-ի հետ կապ չունի, բաց են թողել։ Կռվող երկիր է։ Դրանք 15 տարի թաքցրած զենքեր են եղել», - նշեց նա՝ ընդգծելով, որ եթե վաղը պատերզմ լինի, դրանք կարող են առաջնագծում պետք գալ։ Ճշտող հարցին, թե երբ է Հովիկ Աբրահամյանը զենքով առաջին գծում կանգնել, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Պաշտպանելը մենակ զենք վերցնելով կանգնելը չի, պաշտպանին հարկավոր է կերակրել, զինել, ամեն ինչ էլ»։


Հարցին, թե ինքն անձամբ ի՞նչ զենքեր ունի, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ օրինական գրանցված 75 զենք ունի: «9 նագրադնոյ զենք ունեմ։ Զենք շատ սիրում եմ, աղջիկ ջան, դու ջութակ ես սիրում, ես էլ զենք եմ սիրում: Հատուկ գրանցած զենքեր են, զենք սիրում եմ, կրակում եմ, որսի եմ գնում, տղամարդը պիտի կրակի: Ծառուկյանի զենքերը բոլորը օրինական գրանցված զենքեր են, ստուգված ցանկացած պահի կարամ երկրի պաշտպանության համար օգտագործեմ», - նշեց նա:

Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ