Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Շարունակվում է ՊՆ պատվիրակության այցը Լիբանան

Շարունակվում է ՊՆ պատվիրակության այցը Լիբանան
03.11.2018 | 13:28

Նոյեմբերի 2-ին ՀՀ ՊՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայկական դասակի տեղակայման վայր: UNIFIL առաքելությանը մասնակցող ուժերի ռազմաբազայում նրանց դիմավորել է հայկական զորախմբի հրամանատար, մայոր Լեոնիդ Հովհաննիսյանը։

Զինվորական արարողակարգով հայկական պատվիրակությանը ողջունել է ռազմաբազայի փոխհրամանատար Իմռան Ռհիզան։
Դավիթ Տոնոյանը աշխատանքային քննարկում է անցկացրել ռազմաբազայի հրամանատարության և խաղաղապահ առաքելությանը ներգրավված զինծառայողների մասնակցությամբ։ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է հայ խաղաղապահների պատասխանատվության տարածք:

Դիտվել է՝ 2629

Մեկնաբանություններ