Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Վեհափառ. Մեր վշտակցությունն ենք բերում օդաչուների ընտանիքներին և հարազատներին

Վեհափառ. Մեր վշտակցությունն ենք բերում օդաչուների ընտանիքներին և հարազատներին
04.12.2018 | 23:55

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր ցավակցություններն է հայտնել ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին ու հարազատներին. «Քիչ առաջ ցավով տեղեկացանք ՀՀ Զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի մասին, որի հետևանքով զոհվել են օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը։


Մեր վշտակցությունն ենք բերում օդաչուների ընտանիքներին և հարազատներին՝ աղոթելով զոհվածների հոգիների հանգստության համար»:

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ