«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Նիկոլ Փաշինյան. Շատ համայնքապետարաններ ընտրություններից հետո վերածվում են անշարժ գույքերի վերաբաշխման գրասենյակների. նոր Հայաստանում այդպիսի երևույթներ չեն կարող լինել

Նիկոլ Փաշինյան. Շատ համայնքապետարաններ ընտրություններից հետո վերածվում են անշարժ գույքերի վերաբաշխման գրասենյակների. նոր Հայաստանում այդպիսի երևույթներ չեն կարող լինել
11.02.2019 | 22:33

Համայնքների խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար սրտացավ և ամենօրյա աշխատանք պետք է տարվի: Բայց շատ կարևոր են այն չափանիշները, որոնց շրջանակում մենք պատկերացնում ենք ամենօրյա և սրտացավ աշխատանքը` համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է ազնիվ լինել և ասել, որ միջին վիճակագրական համայնքի ղեկավարի կերպարը, հանրային ընկալումը հետևյալն է. ընտրություններում այս կամ այն կերպ ընտրվելուց հետո հաջորդ օրվանից սկսում է համայնքներում սեփականության վերաբաշխման ակտիվ գործընթաց: Եվ շատ գյուղապետարաններ, քաղաքապետարաններ վերածվում են անշարժ գույքերի վերաբաշխման գրասենյակների: Առաջին հերթին շտաբների ակտիվիստների տալ սրճարանների տեղեր, հողամասեր և իհարկե, չեն մոռանում սեփական անձը»,- նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարության հիմնական նպատակներից մեկն էլ համայնքներում ներդրումային միջավայրի բարելավումն է, բայց փորձը ցույց է տալիս, որ համայնքներում աչքի ընկնող օբյեկտները պատկանում են համայնքի ղեկավարին կամ նրա տեղակալին:


«Զարմանալի է, որ այդ մոտեցումը հանդուրժում է հանրության կողմից, և ամեն անգամ այս մոտեցումը ստանում է որոշակի զարգացում: Երբ ասում ենք՝ ամենօրյա աշխատանք, աշխատանքի որակի և էության փոփոխություն, հենց սա նկատի ունենք: Ինձ համար և ՀՀ կառավարության, ժողովրդի համար այս մոտեցումը ընդունելի լինել չի կարող: Պետական ծառայությունը ոչ միայն վարչապետի, նախարարի, այլև համայնքի ղեկավարի կողմից չպետք է ընկալվի որպես բիզնես-գործունեություն»,- ասաց նա:


Վարչապետի կարծիքով՝ պետական պաշտոնյայի գործունեության նպատակը միայն պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը և ոչ թե՝ անձնային կամ խմբային: «Նոր Հայաստանում այդպիսի երևույթների շարունակություններ չեն կարող լինել: Կա պրոբլեմ, որ երկար տարիներ աշխատած մեխանիզմները շատ դեպքերում շարունակում են գործել և, ցավոք սրտի, Հայաստանում դեռ կա մտայնությունը, որ հեղափոխություն եղավ, 1-2 ամիս, 1 տարի կանցնի, հեսա բոլորը կմոռանան, թե ինչի համար են հավաքվել, և ամեն ինչ նորից կսկսվի: Ես խնդրում եմ նման հույս չունենաք: Ես ողջունում եմ բոլոր այն համայնքների ղեկավարներին, ովքեր ունեն իրենց համայնքների բնակիչների վստահությունը և ովքեր պատրաստ են լինել կառավարության դաշնակիցը հին իրականությանը նոր իրականության փոխարինելու գործում»,- հայտարարեց վարչապետը:

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ