Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ներում-բեկում չկա

Ներում-բեկում չկա
05.03.2019 | 01:08

Նոր իշխանությունները որոշել են նախկին պաշտոնյաների զավակներին «լավություն անել»` առանց սովորելու գնահատականներ չբաշխել։ Մասնավորապես մի ուշագրավ դրվագ մեզ հայտնի դարձավ։


Մինչ այդ հիշեցնենք, որ ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Նրա համար հատուկ «պայմաններ» էին ստեղծվել, որ ոչինչ չխանգարի քաղաքապետի` գիտության թեկնածու դառնալուն: Սակայն գնաց ՀՀԿ-ն, ու հիմա ՀՊՏՀ-ում շատ բան է փոխվել, ոչ մի միջնորդություն, շատերը դուրս են մնում, չեն կարողանում քննությունները հանձնել: Ավելին, նույնիսկ Տարոն Մարգարյանի որդին ստիպված է սովորել, որ քննություն հանձնի:


Մեր տեղեկություններով, դասախոսներին հրահանգել են ոչ մի դեպքում չնշանակել նախկին քաղաքապետի որդուն, եթե պատրաստ չէ: Ստիպված Տարոն Մարգարյանը դասախոսներ է վարձել, որ որդուն պատրաստեն քննությունների: Ի դեպ, Մարգարյանի որդին միակը չէ, որ ստիպված է սովորել, որպեսզի բուհից դուրս չմնա։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ