Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
16.07.2019 | 00:08

Վա՜յ նրանց, որոնք տանը տուն են կցում և ագարակին ագարակ միացնում, որպեսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թե երկրի վրա մենակ դուք եք ապրելու։ Ահավասիկ այդ ամենը հասավ Զորությունների Տիրոջ ականջին։ Եվ թեկուզ տները բազմաթիվ լինեն, նրանք ավերակ են դառնալու. եթե մեծ ու գեղեցիկ էլ լինեն, մարդ չի գտնվելու, որ բնակվի նրանց մեջ։ Տասը լուծ եզան վարատեղը տալու է մեկ սափոր արդյունք, տասը արդու սերմանողը երեք գրիվ է հավաքելու։


Եսայու մարգարեությունը 5. 8-10

Դիտվել է՝ 2169

Մեկնաբանություններ