ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

S-400 համակարգերը Թուրքիան կկիրառի 2020 թ-ի գարնանը

S-400 համակարգերը Թուրքիան կկիրառի 2020 թ-ի գարնանը
27.07.2019 | 03:17

S-400 զենիթահրթիռային համակարգերը Թուրքիան, ըստ երևույթին, գարնանը կկիրառի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Անկարայում ունեցած ելույթին:

Նա նշել է, որ ամեն բան անելու են, որ 2020 թ-ի ապրիլին ակտիվ վիճակի բերեն S-400-ները: Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիային որևէ սպառնալիք չի ստիպի հրաժարվել անվտանգությանը վերաբերող նախագծերից:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի հետ S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին գործարքն անվանել էր երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիրը:

Դիտվել է՝ 3428

Մեկնաբանություններ