Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պոլսի հայոց նորընտիր պատրիարքին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պոլսի հայոց նորընտիր պատրիարքին
12.12.2019 | 14:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սահակ Մաշալյանին Պոլսի հայոց պատրիարք ընտրվելու առթիվ. «Շնորհավորում եմ Հայ Եկեղեցու Պոլսո պատմական աթոռին Գերաշնորհ Սահակ Եպիսկոպոս Մաշալյանի պատրիարքական ընտրության կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություն եկեղեցապահպան և հայ համայնքի ամրապնդմանն ուղղված գործունեության մեջ»:

Դիտվել է՝ 1743

Մեկնաբանություններ