Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Նիկոլ Փաշինյան. Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ թշնամանք քարոզողի օգտին

Նիկոլ Փաշինյան. Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ թշնամանք քարոզողի օգտին
21.02.2020 | 13:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում ասաց. «Կարծում եմ, որ Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն, և այդպիսով հրահրում է ներազգային թշնամություն: Այդպիսի ձևով խոսել ու այդպիսի վերաբերմունք ցուցաբերել ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությանը, նշանակում է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել այդ իշխանությանը ընտրած և վստահող ժողովրդին»,- ասաց Փաշինյանը: Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 թեկնածու. ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 6 կուսակցություն և մեկ դաշինք:

Դիտվել է՝ 2382

Մեկնաբանություններ