«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Փաշինյանը կարոտում է հին ու բարի ժամանակները, երբ «կատաղած» հոդվածներ էր գրում

Փաշինյանը կարոտում է հին ու բարի ժամանակները, երբ «կատաղած» հոդվածներ էր գրում
20.04.2020 | 17:37

Երբ մասնագիտությամբ լրագրող վարչապետը պատեհ-անպատեհ առիթով խոսում է գումարով հոդվածներ գրող լրագրողների ու լրատվամիջոցների մասին, միանգամից հարց է ծագում՝ դու՞ էլ ես եղել նրանց թվում, քո ղեկավարած լրատվամիջո՞ցն էլ է նման մեթոդներով աշխատել։ Այսօր էլ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը հրովարտակել է․ «Լրատվական դաշտն ինչպե՞ս է կառավարվել: Լրատվամիջոցների 99%-ը եւ լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել։ Այդպես է կառավարվել, իսկ հիմա չի ստանում այդ փողը, եւ ամբողջ լրատվական դաշտը կատաղած է, որ հիմա փող չի ստանում: Ուրիշ տեղերից էլ որ ստանում են, վախվխելով են ստանում՝ կարո՞ղ է ինչ-որ տեղ ինչ-որ բան բացահայտվի, խայտառակ լինեն»։ Նախկին իշխանությունների ժամանակ, իր իսկ բառապաշարով ասած, Փաշինյանի հոդվածներից շատերը «կատաղած» բնույթ ունեին։ Ասել է՝ դա այն ժամանակ է եղել, երբ գումարն ուշացրե՞լ են։ Ի վերջո, սա ի՞նչ խոսելու ձև է ողջ լրատվական համքարության հետ։


Ով ինչպես աշխատել ու աշխատում է, հավատացեք, ոչ միայն դուք եք տեսել ու լսել, փոքր երկրում ոչ մի բան թաքցնել հնարավոր չէ, բոլորը բոլորին ու նրանց սնուցող աղբյուրներին շատ լավ գիտեն։ Խնդիրն այն է, որ պետք չէ ամեն անգամ սեփական արշինով ուրիշին չափել, չպետք է վարչապետի կարգավիճակը զբաղեցնող անձն այդ բառամթերքով խոսի, այնքան սևեռվի այդ թեմայի վրա, որ կասկածի տեղիք տա շարքային քաղաքացու աչքում(իսկ իր նախկին գործընկերները շա՜տ լավ գիտեն Փաշինյանի աշխատանքի մեթոդները)։
Անկախ ամեն ինչից նա պետական այր է ու իրեն վայել լեզվամտածողություն պիտի ունենա։ Սակայն ինչպես երևում է, Փաշինյանը կարոտում է հին ու բարի ժամանակները, երբ «կատաղած» հոդվածներ էր գրում, իսկ ինքն էլ հավանաբար ոչ թե 1, այլ 99 տոկոսի մեջ էր, որովհետև գումարով հոդված գրողների մասին շատ վստահ է խոսում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ