Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Նիկոլ Փաշինյան. ՀՀ-ԵՄ համաձայնագրի հարցում պետք է առաջ գնանք

Նիկոլ Փաշինյան. ՀՀ-ԵՄ համաձայնագրի հարցում պետք է առաջ գնանք
17.05.2020 | 00:37

Մենք մեր եվրոպացի գործընկերների հետ պայմանավորածություն ունենք, ՀՀ-ԵՄ համաձայնագրի հարցում պետք է առաջ գնանք, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց նաև պետք է հասկանանք, որ ԵՄ-ում այսօր միգրացիան ամենասուր քաղաքական խնդիրն է: Մենք խնդիր ունենք, որ նախկինում վիզայի ազատականացման համաձանագրերի իրականացման արդյունքները շատ մեծ պրոբլեմներ են առաջացրել՝ քաղաքական պրոբլեմներ: Սա բավականին նուրբ թեմա է մեր և ԵՄ-ի համար և կարևոր է ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար: Բայց մենք ցույց ենք տալիս, որ վերջին տարիներին ԵՄ երկրներից ապաստան հայցող քաղաքացիների թիվը 60 տոկոսով կրճատվել է: Սա շատ լուրջ փաստարկ է, և շատ եվրոպացի լիդերներ ընդունում են դա, որ Հայաստանի հետ բանակցություններ պետք է սկսել», - ասաց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ կորոնավիրուսի նահանջի ֆոնին ՀՀ-ԵՄ բանակցություններն օր առաջ կմեկնարկեն:

Դիտվել է՝ 2256

Մեկնաբանություններ