ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ձեր կյան­քի մո­լո­րու­թ­յամբ ձեզ մահ մի՛ ցան­կա­ցեք

Ձեր կյան­քի մո­լո­րու­թ­յամբ ձեզ մահ մի՛ ցան­կա­ցեք
21.07.2020 | 14:06

«Ար­դարև, ա­նի­րավ խոր­հուրդ­նե­րը բա­ժա­նում են մար­դուն Աստ­ծուց, ո­րով­հետև Աստ­ված վկա է նրա ներ­քին ցան­կու­թյուն­նե­րին, նրա սր­տի ճշ­մա­րիտ վե­րա­կա­ցուն է և նրա լեզ­վի ուն­կն­դի­րը, և Նա, ով պա­հում է ա­մեն ինչ, գի­տի, թե ով ինչ է բար­բա­ռում:

Ի­մաս­տուն և ան­բիծ հո­գին փախ­չում է նեն­գու­թյու­նից ու մեր­ժում ան­միտ­նե­րի խոր­հուրդ­նե­րը, և երբ ա­նի­րա­վու­թյուն է վրա հաս­նում, հան­դի­մա­նում է այն» (Իմ. Սող. 1; 3, 7, 5)։

Մարդ­կա­յին թշ­վա­ռու­թյու­նը իր հա­մընդ­գր­կու­նու­թյամբ ա­վե­լի ան­սահ­ման է, քան տիե­զեր­քը կամ մարդ­կա­յին հի­մա­րու­թյու­նը: Կորս­տա­բեր բամ­բա­սանք (կեն­ցա­ղա­յին, թե քա­ղա­քա­կան), աղ­քա­տու­թյուն, հի­վան­դու­թյուն­ներ, զր­կանք­ներ ու պա­տե­րազմ: Այս ա­մե­նի հաղ­թա­հար­ման վայ­րը մարդ­կա­յին ու­ղե­ղը չէ, հար­կավ, այլ սիր­տը, որ­տեղ մարդ­կա­յին եսն ու կա­մա­պաշ­տու­թյու­նը հա­րատև առ­ճա­կատ­ման մեջ են սի­րո և ճշ­մար­տու­թյան հետ:

Թշ­վա­ռու­թյու­նը կրկ­նա­պատկ­վում է, երբ չկա այն հաղ­թա­հա­րե­լու հս­տակ և ո­րո­շա­կի հույս, ա­վե­լի ճիշտ` ե­թե ե­ղած հույ­սը որ­բա­ցած է, ան­հաս­ցե, մար­դու տես­լա­կա­նում չէ, վար­պե­տո­րեն սքող­ված է, ան­ջր­պետ­ված, պարս­պա­պատ­ված:

Ո­րո­շա­կի հար­մա­րա­վե­տու­թյուն­նե­րի, փա­փուկ բար­ձե­րի և ցան­ցա­ճո­ճե­րի բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում մարդ­կա­յին թշ­վա­ռու­թյու­նը ա­վե­լի վառ է ար­տա­հայտ­վում: Փոր­ձու­թյուն­նե­րի` մարդ­կայ­նու­թյան լակ­մու­սի մեջ ա­մեն մե­կը իր գույնն է ստա­նում, «տես­քի է գա­լիս», և պար­զո­րոշ է դառ­նում մարդ տե­սա­կին պատ­կա­նե­լու­թյան փաս­տի առ­կա­յու­թյու­նը կամ բա­ցա­կա­յու­թյու­նը: Ո­մանց հա­մար թշ­վա­ռու­թյու­նը ճո­խու­թյուն­նե­րի պա­կասն է, ո­մանց հա­մար` մարմ­նի հա­մար պի­տա­նի ու անհ­րա­ժեշտ ի­րե­րի սղու­թյու­նը, ո­մանց հա­մար` չքա­վոր­նե­րի գո­յու­թյունն ընդ­հան­րա­պես: Այ­նինչ մարդ­կա­յին թշ­վա­ռու­թյու­նը չափ­վում է հո­գու սնան­կու­թյան ան­դուն­դով. որ­քան խոր է ան­դուն­դը, այն­քան ծո­վա­ծա­վալ է թշ­վա­ռու­թյու­նը:

Թշ­վառ­ներ կան և՛ ունևոր­նե­րի, և՛ ըն­չա­զուրկ­նե­րի մեջ: Չն­չին բա­նե­րից կառ­չող­նե­րի և չն­չին բա­ներ ե­րա­զող­նե­րի մեջ: Մեզ Տիե­զեր­քով Հարս­տաց­նո­ղին չճա­նա­չող­նե­րի մեջ: Սե­փա­կան մարդ կո­չու­մը չհաս­կա­ցող­նե­րի մեջ:

Կա­նայք սպա­նում են ի­րենց օ­րի­նա­կան զա­վակ­նե­րին, և ծնում են ա­պօ­րի­նի զա­վակ­ներ, տղա­մար­դիկ ան­տար­բեր չեն անց­նում կյան­քի և ոչ մի հա­ճույ­քի կող­քով` ոտ­նա­կոխ ա­նե­լով սր­բու­թյու­նը, ե­րի­տա­սարդ­նե­րը հետևում են չար օ­րի­նակ­նե­րին, տա­րեց­նե­րը բամ­բա­սան­քի կծի­կից ա­ռաս­պել­ներ են հյու­սում: Բո­լո­րը լց­ված են կաս­կա­ծամ­տու­թյամբ ու նա­խան­ձով: Բա­ցա­սա­կան լից­քե­րը հար­մար օ­բյեկտ են փնտ­րում` պարպ­վե­լու հույ­սով: Է՜վ­րի­կա: Ա­հա՛ այս­տեղ է մարդ­կա­յին թշ­վա­ռու­թյու­նը: ՈՒ­րի­շի կեղ­տը շուտ է նկատ­վում, և ու­րի­շի աղ­բից միշտ վատ հոտ է գա­լիս: Իսկ թշ­վա­ռու­թյու­նը այդ­պես էլ մնում է չն­կատ­ված ու չս­փոփ­ված:

Որ­քան կուռ­քեր ու­նի մեզ­նից յու­րա­քան­չյու­րը, որ­քան ար­գա­հա­տե­լի սո­վո­րու­թյուն­ներ, մտ­քեր ու ա­րարք­ներ, բայց դրանք, չգի­տես որ օ­րի­նա­չա­փու­թյամբ կամ հրաշ­քով, միայն մերն են ու ոչ մե­կին չեն առ­նչ­վում: Իսկ գու­ցե մեր սխալ փռշ­տո՞ցն է ուղ­ղա­կիո­րեն անդ­րա­դար­ձել քա­ղա­քա­կան այ­րե­րի սխալ ո­րո­շում­նե­րի վրա: Իսկ գու­ցե մենք ազ­գո­վին այդ­պես էլ չի­մա­ցա՞նք, թե ինչ ենք ու­զում բախ­տից, և այդ պատ­ճա­ռով էլ չգի­տես, թե ինչ է մեզ բա­ժին հաս­նում, բայց, որ­պես կա­նոն, միշտ մի բան է, ին­չից մենք դժ­գոհ ենք:

«Ձեր կյան­քի մո­լո­րու­թյամբ ձեզ մահ մի՛ ցան­կա­ցեք և մի՛ սպա­նեք ձեր ան­ձե­րը՝ ձեր իսկ ձեռ­քե­րի գոր­ծե­րով» (Իմ. Սող.1:12):

Ձեր թշ­վա­ռու­թյու­նը միայն ձեր ձեռ­քե­րում և ձեր ձեռ­քե­րով կա­րող է վե­րա­փոխ­վել եր­ջան­կու­թյան` մեր­կա­նա­լով քմա­հա­ճու­թյան ու ի­մաս­տա­կու­թյան ցն­ցո­տի­նե­րից և հագ­նե­լով ի­մաս­տու­թյան ու ող­ջա­խո­հու­թյան պար­կեշտ հան­դեր­ձը:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Գո­րիս

Դիտվել է՝ 2243

Մեկնաբանություններ