ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մասնակիցներին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, նախազգուշացնում է հակամարտությանն արտաքին միջամտությունից մասին՝ ասվում է հոկտեմբերի 1-2-ը ԵՄ ղեկավարների գագաթաժողովի կոմյունիկեում:
«Եվրոպական խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կողմերին հորդորում վերահաստատել իրենց նվիրվածությունը կայուն հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասված է գագաթաժողովի հայտարարության մեջ:
ԵՄ ղեկավարները պնդում են խաղաղ բնակիչների մահվան անընդունելիությունը:
«Հակամարտությանը չի կարող լինել ռազմական լուծում կամ որևէ արտաքին միջամտություն: Ադրբեջանը և Հայաստանը պետք է սկսեն առարկայական բանակցություններ առանց նախապայմանների», - ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵՄ դիվանագիտության ղեկավարին կոչ արել ուսումնասիրել խաղաղ գործընթացում ԵՄ հետագա աջակցության հարցը: