ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ալեքսանդր Վուչիչ. Միջազգային հանրությունն անզորություն է ցուցաբերել Ղարաբաղի հարցում

Ալեքսանդր Վուչիչ. Միջազգային հանրությունն անզորություն է ցուցաբերել Ղարաբաղի հարցում
04.10.2020 | 13:43

Միջազգային հանրությունը լիակատար անզորություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հարցում՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին Սերբիայի ազգային կոնվենտի հետ հանդիպման ժամանակ: Վուչիչը հայտարարել է, որ ինքը դեմ է Կոսովոյի և Մետոհիայի սառեցված հակամարտությանը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս դիմակայությունը «ցույց է տվել, թե որքան վտանգավոր են սառեցված հակամարտությունները»:

«Այս հակամարտության մեջ մենք տեսանք ամբողջ միջազգային հանրության բացարձակ անզորությունը, ուստի ես դեմ եմ Բալկաններում սառեցված հակամարտության վիճակին: Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է, սառեցված հակամարտություններն ապագայում նշանակում են բախումներ, որոնցում միջազգային հանրությունն անզոր է: Ես կողմ եմ, որ այսօր և վաղը խնդիրները լուծվեն և չմնան մեր երեխաներին», - հայտարարել է նախագահը:

Դիտվել է՝ 1931

Մեկնաբանություններ