Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Հայերը կոփված ազգ են, նրանք չեն հանձնի Արցախը

Հայերը կոփված ազգ են, նրանք չեն հանձնի Արցախը
05.10.2020 | 12:56

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ շաբաթ բռնկված արյունալի հակամարտությունն աշխարհի մեծ տերությունները, կարծես, դեռևս չեն կարողանում կանգնեցնել, մինչդեռ Թուրքիան հրահրում է ագրեսորին՝ Ադրբեջանին, գրում է The Australian թերթը։ Մարդու իրավունքների պաշտպան, գիտնական և գրող Ջեֆրի Ռոբերտսոնն իր հոդվածում պատմական ակնարկ է ներկայացրել Արցախի Հանրապետության մասին՝ մատնանշելով երկրում լեռների մեջ խոյացող հին քրիստոնեական եկեղեցիները, որոնցից մի քանիսը թվագրվում են 10-րդ դարին, «թանգարաններում պահվող ձեռագրերը և արխիվները, որոնք վկայում են այդ բարձրադիր վայրերում հայերի մտավոր և կրոնական կյանքի մասին»։

«Անտանելի է պատկերացնել, որ Արցախը կարող է ներխուժման ենթարկվել, իսկ նրա ժողովուրդը՝ սպանվել կամ փախչել։ Սակայն հենց դա է Թուրքիայի հայտարարված նպատակը»,- գրում է հոդվածագիրը։ Չնայած Թուրքիայի ժխտողականությանը, Ֆրանսիայի, Ռուսաստանի, բրիտանական ԶԼՄ-ների վկայություններն ապացուցում են, որ վերջին մեկ ամսում թուրքերը հավաքագրել և վճարել են Սիրիայից գրոհայիններին, որպեսզի նրանք միանան ադրբեջանական ուժերին։

«Սա ապացուցում է, որ Թուրքիան և Ադրբեջանը նախապես ծրագրել են իրենց հարձակումը։ Ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևն արդեն երկար տարիներ հարվածում է ազգայնական դհոլին՝ հայերի հանդեպ հրահրելով ռասսայական և կրոնական ատելություն և իր ժողովրդին խոստանալով երջանիկ հայրենիք Ղարաբաղում։ Հնարավոր է, որ մասամբ հենց սեփական հռետորաբանությանը հետևելու անհրաժեշտությունը ստիպեց նրան պատերազմ սկսել, հենց որ նա կարողացավ վստահ լինել Թուրքիայի կողմից աջակցության հարցում»,-գրում է հեղինակը: Ռոբերտսոնը նաև ուշադրություն է հրավիրում փաստին, որ մինչ Հայաստանը համաձայնել է հետևել միջազգային հանրության կոչերին և խաղաղ բանակցություններ սկսել, Ալիևը հրաժարվում է։ «Ադրբեջանն այս առումով մեղավոր է ՄԱԿ-ի կանոնադրության խախտման համար, որն արգելում է ցանկացած «զինված հարձակում ՄԱԿ-ի անդամի վրա»։ Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հակամարտությունը փոխանցի Միջազգային քրեական դատարան, որն այժմ լիազորված է հետաքննել ագրեսիայի հանցագործությունը, որը, ինչպես երևում է, կատարվել է Ալիևի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ»,- գրում է հոդվածագիրը։


Ջեֆրի Ռոբերտսոնի վստահմամբ՝ հայերը կոփված ազգ են և կկարողանան հաղթահարել Ադրբեջանի ագրեսիան։ «Նրանք չեն հանձնի Արցախը և չպետք է դա անեն։ Ավստրալիան չպետք է տատանվի նրանց աջակցելու հարցում՝ ոչ թե հանուն քրիստոնեության, այլ հանուն ժողովրդավարության»,- եզրափակել է նա:

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ

ref="hy��������������/1692098952" rel="nofollow">Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 25.07.2025