Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ֆելիքս Ցոլակյան. Այս պահին «Օդային տագնապ» ազդանշան տալու անհրաժեշտություն չկա, բայց հարկ եղած դեպքում լինելու է ոչ թե փորձնական, այլ՝ իրական

Ֆելիքս Ցոլակյան. Այս պահին «Օդային տագնապ» ազդանշան տալու անհրաժեշտություն չկա, բայց հարկ եղած դեպքում լինելու է ոչ թե փորձնական, այլ՝ իրական
05.10.2020 | 13:00

ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական: Արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի իրազեկման անհրաժեշտ բոլոր միջոցները՝ «Օդային տագնապ»-ի դեպքում բնակչությանն այդ մասին օպերատիվ տեղեկացնելու համար: Հարկ եղած դեպքում իրազեկումն իրականացվելու է էլեկտրաշչակներով, բջջային հեռախոսներին ուղարկվող կարճ sms հաղորդագրությունների տեսքով և Զանգվածային լրատվության միջոցներով:


Խնդրում և հորդորում եմ բոլորիդ հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը: Չնայած նրան, որ այս պահին չկա դրա անհրաժեշտությունը, բայց հատկապես սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցներին կոչ եմ անում թարմացնել գիտելիքները՝ վերհիշելով Օդային տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները: Խիղճ և խաղաղություն բոլորիս...»:

Դիտվել է՝ 2168

Մեկնաբանություններ