Կատալոնացի գրող Չավիեր Մորետ Ռոսն անդրադարձել է Արցախում իրավիճակի սրմանը. «Տխուր է տեսնել, թե ինչպես են ռումբերն ընկնում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա՝ ավերելով տներն ու սպանելով հայերին, ովքեր պայքարում են իրենց գոյության համար»: Վերհիշելով 2013-ին Արցախ այցը, գրողը նշում է, որ բարի մարդիկ ողջունում էին իրեն ու ընդգծում տևական ժամանակ խաղաղություն ունենալու ցանկությունը: Այնինչ, պատերազմը կրկին վերադարձել է: