Կոլումբիայի համալսարանի սևամորթ ուսանողների ասոցիացիան աջակցություն է հայտնել Կոլումբիայի հայկական համայնքին, Արցախին և Հայաստանին՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ իրենց պայքարում։ Նրանք միջազգային հանրությանը կորչ են արել ճանաչել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային իրավունքները։ «Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և ԱՄՆ կառավարությանը դեէսկալացնել իրավիճակը և ապահովել, որպեսզի ոչ մի արտաքին խաղացող, ինչպիսին Թուրքիան է, չմասնակցի հակամարտությանը։ Թուրքիան և Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությւոնների համար»,-նշված է հայտարարության մեջ։ Ասոցացիան նաև կոչով դիմել է համալսարանի ուսանողներին, անկախ իրենց ծագման երկրից, կապ հաստատել իրենց երկրների կառավարությունների հետ և խնդրել բարձրաձայնել այդ հակամարտության մասին։