«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Սիրիայի քրդական կուսակցությունը հերքում է հայկական կողմից ԼՂ հակամարտությունում քրդեր ներգրավելու Ադրբեջանի հայտարարությունը

Սիրիայի քրդական կուսակցությունը հերքում է հայկական կողմից ԼՂ հակամարտությունում քրդեր ներգրավելու Ադրբեջանի հայտարարությունը
06.10.2020 | 22:01

Սիրիայի քրդական կուսակցության ներկայացուցիչը հերքել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությունը, թե Հայաստանը Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցող մարտերում օգտագործում է Իրաքից և Սիրիայից վարձկանների, РИА Новости-ին ասել է Սիրիայի քրդական ժողովրդավարական միություն կուսակցության ներկայացուցիչ Աբդուսալամ Ալին:


Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ գաղտնալսել է Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցած վարձկանների բանակցությունները: «Դրանք բացարձակապես սուտ հայտարարություններ են», - ասել է գործակալության աղբյուրը: «Եթե նկատի ունենք քրդերին, նրանք բավականին շատ սեփական խնդիրներ ունեն որոնցով զբաղվում են այլ ոչ թե պայքարում Հայաստանի կողմից», - ավելացրել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչը:


Ըստ նրա՝ Թուրքիային ձեռնտու կլիներ վարձկաններ ներգրավելու գաղափարի առաջխաղացումը, որ արդարացնի իր միջամտություններն Ադրբեջանի կողմից:

Դիտվել է՝ 1745

Մեկնաբանություններ