ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

ՊՆ․ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է

ՊՆ․ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է
09.10.2020 | 21:52

Հոկտեմբերի 9-ի դրությամբ՝ Արցախում մարտական գործողություններն առավոտից նոր թափով են սկսել, ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում, հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ծանր ու համառ մարտեր են ընթանում հատկապես հարավում։

Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի՝ Արցախում տարբեր քաղաքներ ու գյուղեր գրավելու մասին կեղծ հայտարարություններին։

«Հաշվի առնելով, որ ադրբեջանական բանակում մեծ ազդեցություն ունեն օտար պետության՝ իր համար թեկուզ բարեկամ, ռազմական ղեկավարությունը, առնվազն մի քանի անգամ պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը հայտարարում է բաներ որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Կա մտահոգություն, որ ռազմավարական առումով կառավարման համակարգը խաթարված է Ադրբեջանում։ Կամ միտումնավոր, կամ հանգամանքներն են այդպիսին, երբ անհարմար բաները վերադասին չեն զեկուցում և խաթարվում է կառավարման համակարգը։ Հնարավոր է, որ հայտնվել է այդ ծուղակում»,- հայտարարել է նա։

Ըստ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանի մշակած լայնածավալ օպերացիայի առաջին փուլի ինտենսիվությունն ավելի բարձր էր, սակայն այն կասեցվել է պաշտպանության բանակի կողմից, իսկ պատերազմի թափի համեմատ՝ ադրբեջանի ռազմական հաջողությունները շատ փոքր են եղել։

«Այդպիսի ուժեր կիրառող կողմի նման օպերացիայի առաջիկա խնդիրը միայն տասյնակ կիլոմետր է, հետագա խնդիր՝ 30-40 կմ։ Եթե 5 օրվա ընթացքում նման ուժ ես կիրառում ու չես հասնում այդպիսի խորության, ուրեմն տապալել ես օպերացիան։ Մնացած ամեն ինչը թոզփչոցի է»,- հայտարարել է Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցչը տեղեկացրել է նաև, որ Նախիջևանի հատվածում մարտական գործողություններ չկան։

Դիտվել է՝ 2379

Մեկնաբանություններ