ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

The Sunday Times-ը՝ ԼՂ հակամարտությունում Թուրքիայի մասնակցության, Բրիտանիայի քաղաքականության և Բորիս Ջոնսոնի թուրք նախապապի մասին

The Sunday Times-ը՝ ԼՂ հակամարտությունում Թուրքիայի մասնակցության, Բրիտանիայի քաղաքականության և Բորիս Ջոնսոնի թուրք նախապապի մասին
11.10.2020 | 20:03

Փորձեք պատկերացնել, որ Գերմանիան միջամտում է Իսրայելի և պաղեստինցիների միջև ռազմական հակամարտությանը՝ հրեական պետության դեմ պայքարելու համար ուղարկելով վարձկաններ, օգտագործելով իր կործանիչները և ռմբակոծելով քաղաքացիական տարածքները. դա անհնար է պատկերացնել, քանի որ ժամանակակից Գերմանիան խորապես գիտակցում է իր պատմական անցյալը և բարոյական պատասխանատվությունը. Հոլոքոսթի ժխտումը քրեական հանցագործություն է, և Բեռլինում հրեական զոհերի բազմաթիվ հուշարձաններ կան, գրում է The Sunday Times-ը՝ համեմատականներ տանելով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականության հետ։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի հրահրած պատերազմին՝ Դոմինիկ Լոսոնը նշում է, որ «Ռեջեփ Թայիփ Էրդողանը հազարավոր ջիհադիստներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելով միայն քաղաքական շահ է տեսնում»։ Մատնանշելով ղարաբաղյան հակամատությունում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մասնակցությունը և Ֆրանսիայի կոշտ դիրքորոշումը, հոդվածագիրը գրում է, որ «բրիտանական կառավարության լռությունն ամոթալի է»:

«Լորդ Բայրոնն է ասել «հայոց լեզուն այն լեզուն է, որով կարելի է խոսել Աստծո հետ», իսկ Ուիլյամ Գլադստոնի խոսքով՝ «ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»: «Հայրական կողմից Բորիս Ջոնսոնի նախապապը Ալի Քեմալ Բեյը թուրք լրագրող և թերթի խմբագիր էր, որ քաղաքականության մեջ մտավ և դարձավ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար: Նա վճռական էր տրամադրված պատասխանատվության ենթարկել հայերի զանգվածային սպանությունների հազարավոր մեղավորներին, և այդ մասին բացահայտ հայտարարել է»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ իր բազմաթիվ հայամետ հայտարարությունների համար նրան դաժանորեն սպանել են։ «Թեև Բորիս Ջոնսոնը, ինչպես ասում են, հպարտանում է իր թուրքական ծագմամբ, իսկ երբ դարձավ վարչապետ թուրքական մամուլը նրան հռչակեց «օսմանների թոռ», նա երբեք հրապարակավ չի խոսել իր նախապապի սպանության կամ պատճառների մասին»։


«Այս կապակցությամբ առաջանում է երեք հարց՝ Էրդողանն ա՞յն մարդն է, ում բրիտանական կառավարությունը պետք է ավելացնի զենքի վաճառքը։ Ինչպե՞ս կզգա վարչապետը, եթե նրանք ավելի շատ հայերի սպանեն և ի՞նչ կասեր նրա նախապապը»,- գրում է հոդվածագիրը։

Դիտվել է՝ 2566

Մեկնաբանություններ