Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հայաստանը դեռևս գործի չի դրել հրետանու և հրթիռային զորքերի իր հաղթաթուղթը

Հայաստանը դեռևս գործի չի դրել հրետանու և հրթիռային զորքերի իր հաղթաթուղթը
12.10.2020 | 22:55

Չնայած Մոսկվայի ձեռնարկած փորձերին, որ ուղղված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա շրջապատին ուշքի բերելուն և ղարաբաղյան հակամարտության հերթական փուլի դիվանագիտական կարգավորման գործընթացը նախաձեռնելուն, Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը և ՊՆ-ն շարունակում են պնդել ԼՂ-ի արևմտյան և հարավ-արևտյան ուղղությամբ հարձակողական գործողություններ կատարելու իրենց ցանկությունը, ընդ որում՝ հարվածներ հասցնելով ոչ միայն ԼՂՀ Պաշտպանական բանակի, այլև նպատակային հարվածներ հասցնելով Ստեփանակերտի բնակելի թաղամասերի և այնպիսի պատմական կոթողների ուղղությամբ, ինչպիսին է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, գրում է Военное Обозрение կայքը:

Պարզ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հակամարտությունում թուրքական կանոնավոր բանակի համապարփակ ներգրավվածության վերաբերյալ տրված երաշխիքները (բնականաբար, Բաքվի խնդրանքով), Անկարայի և Թել Ավիվի կողմից մշտական տրամադրվող ռազմատեխնիկական աջակցությունը միայն ամրապնդել է Ադրբեջանի կարծիքը, որ հանցավոր գործողություններն ընդհանուր հաշվով ոչ մի հետևանք չեն ունենա: Այդ հանգամանքների դեպքում Հայաստանի հրետանու և հրթիռային զորքերի համար առաջնային կարևորության հարց է դառնում արդյունավետ «գլխատող» հրթիռային հարվածներ հասցնելը Ադրբեջանի ԶՈՒ պահուստային ստորաբաժանումների, զինամթերքի և վառելիքաքսուքային պահեստների, ավիաբազայի, նյութատեխնիական ապահովման կետերի ուղղությամբ: Մինչդեռ նման հարվածների առավելագույն արդյունավետության կարելի է հասնել միայն թշնամու հակահրթիռային «անձրևանոցի» հաջող հաղթահարման դեպքում, որը ձևավորվել է Ադրբեջանի կենտրոնական և արևելյան շրջաններում հեռավար շառավղով «Ֆավորիտ» Ս-300ՊՄՈՒ-2 զենիթահրթիռային համակարգերով, իսրայելական Barak-8/ER միջին/մեծ հեռավորության զենիթահրթիռային համակարգերով, իսրայելական նեղմասնագիտացված հակահրթիռային միջին հեռավորության Iron Dome համակարգերով:


Ինչ վերաբերում է Երևանի «ռազմավարական ակտիվ» հանդիսացող «Իսկանդեր Է» հրթիռային համակարգին, 9Մ723-1Է բալիստիկ հրթիռների գործառնական-մարտավարական արձակումը կապահովի Ադրբեջանի ՀՕՊ զորքերի էշելոնացված հակահրթիռային արգելքի լիարժեք «ճեղքում»՝ չթողնելով Ս-300ՊՄՈՒ-2, Barak-8ER և Iron Dome համակարգերին հակազդելու և ոչ մի հնարավորություն:

Դիտվել է՝ 1335

Մեկնաբանություններ