ՌԴ ՊՆ-ն ակտիվ մասնակցում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կայունացմանը՝ լրագրողների հայտնել են ՌԴ ՊՆ-ում։ ՌԴ Պաշտպանության նախարարությունն այս հարցով բանակցել է մի շարք երկրների գործընկերների հետ։
«Այդ աշխատանքի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է և անցումը բանակցությունների տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար։ Ռուսաստանի ՊՆ-ին խորապես անհանգստացնում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների գրոհայինների տեղափոխումը։ ՊՆ-ը նշել է, որ Շոյգուն այս մտահոգությունը հասցրել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարին: