Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Ֆրանսուա Պուպոնին Ֆրանսիայի խորհրդարանին Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձև կներկայացնի

Ֆրանսուա Պուպոնին Ֆրանսիայի խորհրդարանին Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձև կներկայացնի
14.10.2020 | 15:03

Պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ մի քանի պատգամավորների ստորագրած բանաձև կներկայացնի Ֆրանիսայի ԱԺ: Թվիթերում նա գրել է.

«Վաղը ես մի քանի պատգամավորների կողմից ստորագրված բանաձև կներկայացնեմ, որ մեր Ազգային ժողովը կողմ քվեարկի Արցախի ճանաչմանը և իրենց հողում հայերի ապրելու իրավունքին»:

Դիտվել է՝ 1361

Մեկնաբանություններ