Ռուսաստանը չի բացառում, որ ԱՄՆ-ի հետ շփումներ կարող են լինել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Շփումներն ԱՄՆ-ի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով կշարունակվեն: Ամբողջությամբ չի բացառվում դեմ առ դեմ շփումները՝ կախված տարածաշրջանում տիրող վիճակից, այդ թվում՝ մինչև ընտրությունները»,- ասել է նա: «ԱՄՆ Պետդեպի մեկնաբանության մեջ բաց է թողնվել որևէ մատնանշում ԼՂ հարցով պայմանավորվածության հասնելու գործում Ռուսաստանի դերակատարության մասին»,- ընդգծել է Ռյաբկովը: