ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությանը վերաբերող հարցեր՝ Ռազմավարական հարձակողական զենքի հետագա նվազեցման և սահմանափակման մասին պայմանագրի վերաբերյալ։ Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման, հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել է Ռազմավարական հարձակողական զենքի հետագա նվազեցման և սահմանափակման մասին պայմանագրի վերաբերյալ ռուս-ամերիկյան երկխոսության թեման... Համապատասխան տեղեկատվությունը ներկայացրել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը», - ասաց Պեսկովը: Նրա խոսքով՝ «հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա իրավիճակի վերաբերյալ»: